Գիտնականներն առաջիկա 5 տարիների ընթացքում կստեղծեն ալերգիայի դեմ դեղամիջոց
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են ալերգիայի դեմ դեղամիջոց: Այն կօգնի մարդկանց ազատվել կենդանիներից և արևից ունեցած ալերգիայից: Այդպիսի ուսումնասիրությունները կատարել են բրիտանացի գիտնականները: Նրանց խոսքով' այդ դեղամիջոցներից մարդիկ հնարավորություն կունենան օգտվել առաջիկա 5 տարիների ընթացքում:
Բժիշկ Քլեր Բրեյտանը հանդիսանում է այդ հետազոտական խմբի ղեկավարը: Իսկ թե ինչ բաղադրիչներից են դրանք բաղկացած` դեռևս հայտնի չէ: Ուսումնասիրությունները շարունակվում են: