Պիտսբուրգի սինագոգում հարձակում կատարած անձն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռոբերտ Բաուերսը, ով մեղադրվում է Պիտսբուրգի սինագոգի վրա հարձակման և 11 մարդ սպանելու մեջ, իրեն մեղավոր չի ճանաչել: Այս մասին հայտնում է Կորեսպոնդենտը՝ հղում անելով AP գործակալությանը:
46-ամյա Բաուերսին մեղադրանք է առաջադրվել 44 քրեական հոդվածներով: Եթե նրան մեղավոր ճանաչեն բոլոր հոդվածներով, նրան կարող է մահապատիժ սպառնալ:
Դատախազները հայտարարել են, որ հասնելու են նրան, որ Բաուերսը դատապարտվի մահապատժի: Մեղադրող կողմը Բաուերսի հանցագործությունը կոչել է «բռնության սարսափելի գործողություն»:
Հոկտեմբերի 27-ին Փենսիլվանիա քաղաքի Պիտսբուրգ քաղաքի սինագոգի վրա հարձակում է տեղի ունեցել: Բաուերսը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, իսկ հետո հանձնվել է ոստիկաններին: Մահացել է 11 մարդ, մի քանիսն էլ ստացել վնասվածքներ: