Մեքսիկան վերջին տաս տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ից նավթ է ներմուծել
Pemex պետական ընկերությունը տաս տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ից նավթ է ներմուծել Մեքսիկա,- այս մասին հայտնում է Կորեսպոնդենտը՝ հղում անելով El Universal -ին:
Նշվում է, որ 348 հազար բարել նավթով նավը ժամանել է Վերակրուս նահանգի Պախարիտոս տերմինալ:
Մեքսիկական պետական ընկերության գլխավոր տնօրեն Կառլոս Տրեվինո Մեդինան ավելի վաղ նշել էր, որ «թեթև չոր նավթը անհրաժեշտ է երկրին», քանի որ վերջին 6 տարիների ընթացքում ընկերության արտադրանքը նվազել է 17% -ով՝ պաշարների կրճատման պատճառով:
Հայտնի է նաև, որ ԱՄՆ-ից Մեքսիկա նավթ մատակարարելու պայմանագիրը ստորագրվել էր հոկտեմբերին: