Թրամփը նշել է՝ երբ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ կմարի պետական պարտքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտին Միացյալ Նահանգներն ամբողջությամբ կվճարի իր պետական պարտքը: Ինչպես հաղորդում է The Hill-ը, այս մասին Սպիտակ տան ղեկավարը ասել է աշխատատեղերի թվի ավելացմանը նվիրված միջոցառման ժամանակ:
Ամերիկայի առաջնորդը նշել է, որ Միացյալ Նահանգները հսկայական պարտքեր ունի, սակայն շուտով երկիրը կսկսի մարել դրանք:
Ավելի վաղ The Washington Examiner-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 21.516 տրիլիոն դոլարի: Նյութում նշվում էր, որ այդ գումարը արագորեն կաճի, քանի որ պետական ծախսերը ոչ մի կերպ չեն վերահսկվում: