68-ամյա Ալեքսանդր Գրադսկին հայր է դարձել
Հայտնի երգիչ և կոմպոզիտոր, «The Voice» շոուի մարզիչ՝ Ալեքսանդր Գրադսկին 4-րդ անգամ հայր է դարձել: Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, նրան որդի Է պարգևել քաղաքացիական կինը` Մարինա Կոտաշենկոն, ով 32 տարով փոքր է Գրադսկիից:
Տղան ծնվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, ծնողները նրան Իվան են կոչել: Այժմ մայրը և երեխան իրենց շատ լավ են զգում, իսկ երիտասարդ հայրը պատրաստվում է տոնել իր 69-ամյակը՝ որդու ծնունդը Գրադկսու ծնդդյան տարեդարձի նվեր է դարձել:
Զույգը արդեն մեծացնում է 4-ամյա որդուն՝ Ալեքսանդրին: Գրադսկին ունի նաև երկու դուստր՝ 37-ամյա Դանիլին և 32-ամյա Մարիան: