ԱՄՆ-ն հուսով է, որ Թուրքիան դուրս չի գա ՆԱՏՕ-ից
Միացյալ Նահանգները հուսով է, որ Թուրքիան դուրս չի գա ՆԱՏՕ-ից:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Ես հույս չունեմ, որ ոչ: Դա անհաջղություն է ՆԱՏՕ-ի համար, դա անհաջողություն է ԱՄՆ-ի համար, և ես կարծում եմ, որ դա ավելի մեծ անհաջողություն կլինի Թուրքիայի ժողովրդի համար »,- ասել է նա հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի ապագան ՆԱՏՕ-ում հարցականի տակ է:
Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Թուրքիայի հետ հարաբերությունները դժվար ժամակաշրջան են ապրում: «Սակայն կան այնպիսի հարցեր, որտեղ մենք իրական հաջողություն ունենք», - ասել է Պոմպեոն` նշելով Սիրիայում համատեղ աշխատաքնը: