Էրդողանը չպետք այցելի Առաջին աշխարհամարտի 100-ամյակի ավարտի միջոցառումներին. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Լյուկ Կարվունասը երկրի նախագահ Ֆրանսուա Մակրոնին կոչ է արել հրաժարվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Փարիզ՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակի ավարտի միջոցառումներին հրավիրելուց:
«Ես Հանրապետության նախագահին կոչ եմ անում դիմակայել Թուրքիայի նախագահի Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մասնակցելու անհասկանալի հրավերին: Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության հիշատակը և պարոն Էրդողանի հակաժողովրդավարական գործելաոճը՝ նրա այցը չպետք է տեղի ունենա»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կարվունասը:
Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումները կայանալու են նոյեմբերի 11-ին: