Հայաստանում ադրբեջանցի գերիներ կան. Ադրբեջանի ԱԱԾ տնօրեն
Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը հայտարարել է, որ Հայաստանում իբրև գտնվում են ադրբեջանցի գերիներ, որոնց վրա հայկական կողմը հոգեբանական ճնշում է գործադրում:
«Նրանց փորձում են համոզել, որ Ադրբեջան Հանրապետություն այլևս գոյություն չունի կամ Ադրբեջանն ամբողջությամբ գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո»,- Գուլիևի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը:
Գուլիևը նաև նշել է, թե Հայաստանում այդ մարդկանց պահում են միջազգային կառույցներից հեռու և նրանց աշխատեցնում են վնասակար արտադրությունում:
Մադաթ Գուլիևը նաև «թվեր» է հրապարակել, ըստ որի՝ ղարաբաղյան կոնֆլիկտի հետևանքով մինչ օրս անհետ կորած է համարվում 3888 ադրբեջանցի և, իբրև, Հայաստանում այսօրվա դրությամբ կա 871 ադրբեջանցի գերի: