Չափազանց սիրելու դեպքում չեն սիրվում. Օնորե դը Բալզակ
Չափազանց սիրելու դեպքում չեն սիրվում:
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
Երկու մարդ կարող են միմյանց փրկել այնտեղ, որտեղ մեկը կործանվում է:
Մարդկային բոլոր գործերում հաստատակամությունն ուժի բարձրագույն դրսևորումն է:
Ներդաշնակությունը ամուսնության մտերմության գաղափարն է:
Կանայք, լինելով պահանջկոտ, ցանկանում են ունենալ ոչ միայն տղամարդկանց սիրտը, այլև բովանդակ մտածմունքը:
Սերը միակ կիրքն է,որ չի ճանաչում ոչ անցյալ, ոչ ապագա:
Սերը սովորաբար հակադրությունները գերադասում է նմանություններից: