Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով նոյեմբերի 1-ին վեցամսյա ժամկետով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:
Այս տեղեկությունը հաստատել է մշակույթի նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
Հարությունյանը միաժամանակ կկատարի նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։