Պուտինը կարգադրել է 40 մլրդ ռուբլի հատկացնել գյուղատնտեսական տեխնիկայի արտադրողներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է տարեկան 8 մլրդ ռուբլի տրամադրել գյուղատնտեսական տեխնիկայի արտադրողներին: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում:
Նշվում է, որ համապատասխան վճարումները պետք է ներկայացնեն Կառավարությունը: Նախագիծը կգործի 5 տարի:
«Կառավարությունը նախատեսում է 2019 թվականից դաշնային բյուջեից գումար հատկացնել գյուղատնտեսական տեխնիկայի արտադրողների սուբսիդավորման համար», - ասված է հայտարարության մեջ: