Ախալքալաքում Ազնավուրի պատվին հրապարակ ու փողոց են անվանակոչել
Ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի պատվին Ախալքալաքում անվանակոչել են փողոց և հրապարակ։ Այս մասին հայտնում է վրացական մամուլը։ Ազնավուրի անունով են կոչվել Աղմաշենեբելի փողոցում գտնվող այգին ու արդեն նախկին Մալխասյան փողոցը։
Հիշեցնենք՝ շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում։