Թրամփը երկարացրել է Իրանից նավթի մատակարարումների արգելքի գործողությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին երկարացրել է այն արգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի ու նավթամթերքի մատակարարումների վրա: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Հրամանագրում պտության ղեկավարը վստահություն է հայտնել, որ աշխարհում բավականաչափ նավթ կա, որպեսզի հնարավոր լինի այդ ոլորտում անհիվանդագին դադարեցնել համագործակցությունն Իրանի հետ:
«Ես եկա այն եզրակացության, որ աշխարհում այլ երկրների կողմից, բացի Իրանից, բավականաչափ նավթ ու նավթամթերք է արտադրվում, որպեսզի թույլ տրվի զգալիորեն կրճատել օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կողմից Իրանից նավթի ու նավթամթերքի գնումները»,- նշել է պետության ղեկավարը: ԱՄՆ-ի ղեկավարը խոստացել է «ուշադիր հետեւել իրադրությանը»: Մինչդեռ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նախօրյակին հայտարարելէ, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից: Նա նշել է, որ իրանցի ժողովուրդը հաստատակամություն ու տոկունություն կդրսեւորի ամերիկյան պատժամիջոցների դեմ հանդիման, որոնք նա որակել է «ամերիկացիների կողմից կեղեքման» նոր փուլ: