113 տարի առաջ այս օրը վաճառվեց առաջին համբուրգերը
1900 թ. հուլիսի 27-ին ամերիկացի Լուի Լեսսինգը իր հայրենի քաղաքում' Նյու Յորքում վաճառեց առաջին համբուրգերը: Այն պատրաստված էր 2 կլոր բուլկիներով, աղցանով, սոուսով և աղցանի տերևներով: Ահա այսպիսի տեսքով էլ համբուրգերները դարձան որպես սիմվոլ: Համբուրգերները առավել մեծ հռչակ սկսեցին վայելել 1904 թ-ից սկսած: Չնայած դեռ 30 տարիների ընթացքում ամերիկացիները շարունակում էին հավանություն տալ հոթդոգերին, տապակած հավին և իտալական պիցցային, սակայն 1930-ական թթ համբուրգերների աստղային ժամն էր: Դրանք վաճառվում էին շատ ցածր գնով: Համբուրգերների բիզնեսը սկսեց ծաղկում ապրել 1948 թ-ից սկսած: Արդյունքում ստեղծվեց նաև McDonald's-ի ցանցը: Այդ ցանցը համարվում է ամերիկյան սիմվոլներից մեկը: