Բոլթոնն ասել է, որ Մոսկվայի և Պեկինի շահերը հիմնովին չեն համընկնում
Ռուսաստանի և Չինաստանի հետաքրքրությունները որոշ չափով համընկնում են, բայց սկզբունքորեն չեն համընկնում: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը: Փոխանցում է Tacc-ը:
«Նրանց հետաքրքրությունները չնայած որոշ չափով համընկնելուն, սկզբունքորեն չեն համընկնում»,- ասել է նա: Զարգացնելով իր միտքը՝ Բոլթոնը օրինակ է բերել, որ «Ռուսաստանը ածխաջրածինների արտահանողն է, եւ Չինաստանը խոշոր ներմուծող է», «Ռուսաստանն արտադրում է զենքի առաջադեմ համակարգեր, իսկ Չինաստանը դրանք գնում է»:
Այս ամենի հետ մեկտեղ, Բոլթոնը նաև վստահություն է հայտնել, որ Պեկինը գործում է Մոսկվայի հետ նույն կերպ, ինչ Վաշինգտոնի և ամերիկյան արտադրանքի և տեխնոլոգիաների առնչությամբ «նրանք գողանում են մտավոր սեփականություն»: