Էյֆելյան աշտարակի մի հատվածը աճուրդի կհանվի
Artcurial միջազգային աճուրդի տունը Ելիսեյան պալատում աճուրդի կհանի Էյֆելյան աշտարակի սանդուղքի մի մասը, որ ապամոնտաժվել է 1983թ․։ Ինչպես տեղեկացնում է turist.ee-ն, աշտարակի այդ հատվածը մոտ 4 մետր բարձրություն ունի և բաղկացած է 25 աստիճաններից։
Ցուցանմուշը 1889թ․ պտուտակաձև սանդուղքի բնօրինակի մի հատվածն է։ Աճուրդը նշանակված է նոյեմբերի 27-ին։ Սանդուղքի մեկնարկային գինը 60 հազար եվրո է։
Սանդուքը ապամոնտաժվել է 1983թ․, երբ աշտարակի վերջին 2 մակարդակները կապող վերելակ է տեղադրվել։ Արդյունքում նախկին կապող մետաղե սանդուղքը կտրտել են 2-9 մետր բարձրության 24 հատվածների։ Այժմ սանդուղքի տարբեր հատվածները հեղինակավոր հաստատությունների սեփականություն են, ինչպես նաև գտնվում են որոշ մասնավոր սեփականատերերի մոտ։