Իրանում Դանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Թեհրանում ԱԳՆ են կանչել Իրանում Դանիայի դեսպանին և բողոքի նոտա են հանձնել՝ կապված իրանական հատուկ ծառայությունների գործունեության մասին հայտարարությունների հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
«Այսօր առավոտյան Դանիայի դեսպանը Թեհրանում հանդիպում է ունեցել Հյուսիսային Եվրոպայի հարցերով առաջին վարչության ղեկավարի հետ, որի ժամանակ դեսպանին բողոք է փոխանցվել՝ կապված մի շարք դանիական քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների հապճեպ քաղաքական արձագանքի հետ, որը հաջորդել է իրանական ծագում ունեցող նորվեգացու ձերբակալմանը՝ Դանիայում մահափորձ կազմակերպելու մեղադրանքով», - հայտարարել է Քասեմին՝ ընդգծելով, որ Թեհրանը հերքում է մեղադրանքները:
Դանիացի դեսպանին տեղեկացրել են, որ Թեհրանում ուսումնասիրում են մահափորձի կազմակերպման հետ կապված գործը, որն ուղղված է Իրանի և Եվրոպայի լավ զարգացած հարաբերությունների դեմ: