Վահե Պետրոսյանն ընտրվել է Ավիաձեռնարկությունների ղեկավարների միջազգային ասոցացիայի ղեկավար
«Աերոպորտ Արխանգելսկ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վահե Պետրոսյանն ընտրվել է Ավիաձեռնարկությունների ղեկավարների միջազգային ասոցացիայի (ԱՁՂՄԱ) ղեկավար։ Այս մասին հայտնում է Aex.ru–ն՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։
ԱՁՂՄԱ-ն Ռուսաստանում միակ ինքնակարգավորվող կազմակերպությունն է, որը ներկայացնում և կոնսոլիդացնում է ավիացիոն բիզնեսի ղեկավարների շահերը Ռուսաստանում և արտասահմանում։
Ասոցիացիայի անդամները Ռուսաստանի Դաշնության և օտարերկրյա պետությունների ավիացիոն ձեռնարկությունների (ավիացիոն ընկերությունների, օդանավակայանների, օդային երթեւեկության կառավարման ձեռնարկությունների, քաղաքացիական ավիացիայի գործարանների, օդային հաղորդակցության գործակալությունների, հետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների եւ այլնի) ղեկավարներ են, անկախ նրանց կազմակերպա-իրավական ձևի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործունություն ծավալող սեփականության ձևից։