Որոշում կայացրեցի Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook- ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Որոշում կայացրեցի Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:
Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:
Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»: