Կրկեսում առյուծի հարձակումից տուժած փոքրիկը կոմայի մեջ է
Կրասնոդարի կրկեսում առյուծի գործած հարձակումից հետո փոքրիկ աղջնակը կոմայի մեջ է: Այս մասին հայտնել է Кубань 24 հեռուստաալիքը:
Երեխայի հայրը հայտնել է, որ փոքրիկը կոմայում է հայտնվել վիրահատությունից հետո:
«Մնացածը հայտնի կդառնա այն բանից հետո, երբ երեխային դուրս բերեն կոմայից»,- ասել է նա
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Կուբանի կրկեսում՝ ներկայացման ժամանակ, առյուծը հարձակվել փոքրիկ աղջնակի վրա: Դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 29-ին: