ԱՄՆ-ի բանտերից մեկում հայտնի գանգստեր է սպանվել
ԱՄՆ-ում «Ուայթի» անունով ճանաչում ձեռք բերած գանգստեր Ջեյմս Բալջերը սպանվել է Արևմտյան Վիրջինիա նահանգի բանտում, ուր տեղափոխվել էր Ֆլորիդայի կալանավայրից:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, հանցախմբի ղեկավարը մեղավոր է ճանաչվել 11 մարդու սպանության համար և ցմահ ազատազրկման է դատապարտվել 2013-ին:
Բալջերը 89 տարեկան էր: Գանգստերի սպանության մեջ կասկածում են մեկ այլ կալանավորի, որը կարող է կապված լինել մաֆիայի հետ:
Ջեյմս Բալջերը նախատիպ է հանդիսացել Մարտին Սկորսեզեի «Ուխտադրուժները» ֆիլմի գլխավոր հերոսի՝ իռլանդական մաֆիայի պարագլուխ Ֆրենկ Կոստելոյի համար, որին մարմնավորել է Ջոնի Դեփը: