Վաղուց ժամանակն է քանդելու կոճակն անջատել, իսկ ստեղծելունը՝ միացնել. Աշոտյանը՝ Նորավանք հիմնադրամը փակելու որոշման մասին
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Օրեր առաջ ՆՈՐԱՎԱՆՔ հիմնադրամի ապագայի հարցով դիմել էի Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացմում եմ իր պատասխանը, որից երեւում է որ ՆՈՐԱՎԱՆՔԸ, ցավոք, իրոք լուծարվում է։
Անհասկանալի է, թե որն է «նոր կառավարության ընդհանուր օպտիմալացման քաղաքականության» տրամաբանութունը, երբ փակվում է Հայաստանի միակ պետական ուղեղային կենտրոնը (think-tank)։
Ուշադրություն դարձրեք, որ Փաշինյանի նամակում չկա որեւէ այլ հիմնավորում, դժգոհություն կամ քննադատություն հիմնադրամի աշխատանքների հասցեին։
Հարց է առաջանում նաեւ, թե եթե ընդունում եք հիմնադրամի ներուժը եվ իբր պատրաստ եք այն օգտագործել այլ ձեւաչափով, ինչու՞ եք նման հարված հասցնում Հայաստանի փորձագիտական-վերլուծական համակարգին կամ ինչու՞ լուծարելուն զուգահեռ չեք մտածել միանգամից նոր ձեւաչափի մասին։
Այսպես, միայն իրենց հասանելի տրամաբանությամբ վերացվում է միջացգային ճանաչում ունեցող, կայացած ու երկրի համար շատ կարեւոր մի հաստատություն։
«Փակենք հետո կմտածենք» սկզբունքով պետություն չեն կառավարում։ Եթե հինը վերացնելուց նորը չեք ստեղծում, ապա Ձեզանից հետո թողնելու եք ամայի եւ դատարկ խորշեր։
Վաղուց ժամանակն է քանդելու կոճակն անջատել, իսկ ստեղծելունը՝ միացնել»: