Վարչապետի լոսանջելեսյան այցի պահը հասունացել է. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Վարչապետի Լոսանջելեսյան այցի պահը հասունացել է.
Պատկերացրեք Լոս Անջելեսի ամենամեծ մարզադաշտում հավաքվում են 90.000 հայ, Հայաստանի վարչապետի հետ հանդիպման: Ու պարզվումա, որ կա մարդ, ով ոʹչ դեմոկրատա, ոʹչ հանրապետական, ու էդքան մարդա հավաքում ուրիշ երկրում: Թրամփի չափ: Հիլարիի չափ: Պատկերացնում եք չէ՞ էդ ազդեցության համար ում դուռն են սկսելու գալ բոլորը, ցանկացած ընտրություններից առաջ:
Չէ, համայնքի չէ, այլևս Երևանի դուռը: Հիշեցնեմ` երկու տարի առաջ` այս օրերին, Նետանյահույի հանդիպումը Քլինթոնի և Թրամփի հետ: Հետևանքն էլ հիշեցնեմ: Հիմա պետքա գնալ, մնացածը տեխնիկական հարցեր են: Ու էդ ժամանակ Բոլտոնը այլ տրամադրվածությամբ կգա: Ու ավելի հաճախ»: