ԱՄՆ-ում միասեռական զույգը լույս աշխարհ է բերել համատեղ երեխային
29-ամյա Էշլին և 37-ամյա Բլիս Քոուլթերն ամուսնացել են 2015-ին և դրանից ի վեր երեխայի մասին երազել: Զույգը ցանկանում էր, որ պտուղը գենետիկորեն կապված լինի երկու ծնողների հետ, և երկուսն էլ ներգրավված լինեն հղիության մեջ:
Բժիշկ Քեթի Դուդին՝ Տեխասից, աղջիկներին առաջարկել է կրել միևնույն երեխային: 2018-ի հունիսին լույս աշխարհ եկավ լեզբուհի զույգի միանգամայն առողջ որդին՝ Սթեթսոնը, որը նման է երկու մայրիկերին:
Դոնորական ձվաբջջի միջոցով բեղմնավորման գործընթացն իրականացվել է աղջիկներից մեկի օրգանիզմում: Որոշ ժամանակ անց սառեցման միջոցով պտուղը մյուս մոր օրգանիզմ են տեղափոխել, որն ինն ամիս կրել է նրան:
Ամբողջ գործընթացի համար աղջիկները 15 հազար դոլար են վճարել: