Առաջիկայում մեր մարզային և գյուղական բուժհաստատությունները նոր շունչ կստանան
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է բարերար Մայք Սարյանի հետ: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր Facebook-ի էջում:
«Այսօր հանդիպեցի Ամերիկայի առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ, ԱՄՆ 15 նահանգների 46 հիվանդանոց ներառող խոշորագույն ցանցի ղեկավար, բարերար Մայք Սարյանին, որը նաև միլիոնավոր ներդրումներ է կատարել ՀՀ զինված ուժերում: Առաջիկայում մեր մարզային և գյուղական բուժհաստատությունները նոր շունչ կստանան:
Ինչ խոսք, առավոտը լավ լուրերով ու հանդիպումներով սկսելը արդյունավետ օրվա գրավականներից է»: