Թրամփը չեղյալ է հայտարարել ըստ ծննդյան վայրի ԱՄՆ քաղաքացիություն ստանալը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է փոփոխություններ կատարել քաղաքացիության մասին օրենքում, համաձայն որի ԱՄՆ-ում ծնված միգրանտների երեխաները այլևս չեն ստանա ԱՄՆ քաղաքացիություն: Այս մասին Թրամփը ասել է HBO- ի հետ զրույցում:
Թրամփը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա:
Նրա խոսքերով, նա նման որոշմամբ կարող է հանդես գալ՝ շրջանցելով ԱՄՆ Կոնգրեսի գործողությունները:
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ ծիծաղելի է, երբ ամերիկյան քաղաքացիություն չունեցող մարդը կարող է գալ ԱՄՆ, ունենալ երեխաներ և ինքնաբերաբար դառնալ Միացյալ Նահանգների քաղաքացի: