Ռուսները ռեկորդային թվով նոր վարկեր են վերցրել՝ հինը վճարելու համար
Ռուս սպառողը 2018-ի առաջին կիսամյակում վերցրեց վարկերի ռեկորդային գումար `հին պարտքերը մարելու համար: Այս մասին իր կատարած ուսումնասիրություններով հայտնում է Эквифакс-ը : Խոսքը գնում է 68.3 միլիարդ ռուբլու մասին, որը 1.7 անգամ ավել է քան անցած տարի:
Հետաքրքրական է, որ այդտեսակ պարտքի միջին արժեքը 2017-ի համեմատ նույնպես բարձրացել է 17 տոկոսով՝ կազմելով 520 հազար ռուբլի:
Մասնագետները նշել են վարկերի վերաֆինանսավորման հայտերի զգալի աճ. առաջին կիսամյակում Ռուսաստանում 131 հազար համաձայնագիր է կնքվել (անցած տարի՝ 92 հազար):
Այսպիսով, սպառողական վարկերի վերաֆինանսավորման բաժինը կազմել է վարկերի ընդհանուր թվի 2.28 տոկոսը: Եվ դա 0.78 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: