Տղամարդը Յակուտիայում եկեղեցուց գողացել է արծաթյա պարագաներ և փոխարինել ալկոհոլի հետ
ՌԴ-ում՝ Յակուտիայի բնակիչը եկեղեցուց արծաթյա պարագաներ է գողացել և դա փոխել ալկոհոլի հետ: Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնում է ՌԴ ՆԳՆ-ի պաշտանական կայքը: Փոխանցում է Lenta.ru-ն:
Առավոտյան Օյմյակոնսկի շրջանի ոստինություն էր դիմել եկեղեցու ծառայողը և հայտարարել եկեղեցուց արծաթյա պարագաների գողության մասին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 10 հազար ռուբլի:
Ոստիկանության աշխատակիցները շուոտվ գտել են կասկածյալին: Այն եղել է 38-ամյա մի տղամարդ, ով ժամանակին դատապարտված է եղել:
«Կասկածյալը հաճխ էր գալիս եկեղեցի, որտեղ նրան խղճում էին և որպես օգնություն տալիս սնունդ և ապաստան: Դեպքի օր կասկածյալը եկել է եկեղեցի ոչ սթափ վիչակում՝ ալկոհոլի ազդեցության տակ և այդ պատճառով աշխատակիցը դուրս է հանել նրան եկեղեցուց: Այս քայլը վիրավորել է տղամարդուն և նա եկեղեցուց գողացել է արծաթյա պարագաները, որը հետո փոխել է ալկոհոլային խմիչքի հետ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, նրան սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում: