Ռուս օլիգարխը ամերիկացիներից գումար է վերցնում մարիխուանայի համար
Ամերիկյան Curaleaf ընկերությունը, ով մարիխուանա և բժշկական դեղեր է արտադրում, մտել է Կանադայի ֆոնդային բորսան: Այս մասին հայտարարաել է ընկերությունը:
Ընկերությանը հաջողվել է գրավել 530 միլիոն կանադական դոլար, որը համարժեք է 400 միլիոն ամերիկյանին: Այսպիսով Curaleaf-ի կապիտալը հասել է 4 միլիարդ դոլարի, որը ընկերությանը դարձրել է շուկայի ամենամեծ խաղացողներից մեկը:
Ընկերության տվյալներով՝ բաժնեմասերի հիմնական գնորդները դարձել են ամերիկացի և կանադացի ինստիտուցիոնալ ներդրողները, պարզաբանում է Reuters-ը:
Curaleaf-ի հիմնական սեփականատերը հանդիսանում է ռուս-ամերկյան գործարար, НТВ հեռուստաընկերության նախկին գլխավոր, «Газпром Медиа» հոլդինգի տնօրեն Բորիս Յորդանը: Նրա ներդրումները կազմել են 100 միլիոն դոլար: