Թրամփը հազարավոր զինվորներ է ուղարկում Մեքսիկայի սահման
Առնվազն 5200 զինվոր հսկելու են ԱՄՆ-ի հարավային սահմանը՝ փախստականների ապօրինի հոսքը դադարեցնելու համար: Այս մասին հայտնում է CBS News-ը:
«Հավատարիմ հայրենասեր» օպերացիայի շրջանակներում 1800 զինվորական գնալու է Թեքսաս, 1200-ը՝ Արիզոնա, և 1500-ը՝ Կալիֆորնիա:
Մեկ շաբաթ առաջ արդեն սահման էին ուղարկել 800 զինվորականների. նորեկների հետ միասին նրանք թիվը կլինի 5200՝ շատ ավելին քան Սիրիայում կռվող ԱՄՆ զինվորների թիվը: Բացի այս հատուկ պատրաստվածության զինվորականները՝ սահմանը այժմ հսկում են մոտ ԱՄՆ Ազգային գվարդիայի 2000 մարտիկներ:
Մաքսային եւ սահմանապահ ծառայությունների պատասխանատու Քեվին Մաքկալինը հոկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այս քանակը նախատեսված է փախստանների երկու հսկայական քարավան կանգնեցնելու համար, ովքեր ուզում են անցնել ԱՄՆ-ի սահմանը Մեքսիկայի տարածքով:
Տեղի ունեցած երևույթը Մաքկալինը որակել է «հումանրտար ճգնաժամ» և հայտնել, որ վերջին 3 շաբաթների ընթացքում սահմանին ամեն օր կանգնվցրել են 1900 փախստական: