Թուրքիայում պաշտոնապես բացվել է Ստամբուլի 3-րդ օդանավակայանը
Թուրքիայում այսօր պաշտոնապես բացվել է Ստամբուլի 3-րդ օդանավակայանը, որը կոչվել է պարզ «Ստամբուլ» անվամբ, գրում է diken.com.tr կայքը:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում քննարկվում էր այն վարկածը, ըստ որի՝ օդանավակայանը կարող էր ստանալ Օսմանյան Աբդուլ Համիդ սուլթանի կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը:
Հայտնի է, որ Էրդողանը ներկա է եղել օդանավակայանի բացման արարողությանը: