Կիևի հայ համայնքի ակտիվիստները Շառլ Ազնավուրի հիշատակին սակուրայի ծառեր են տնկել
Կիևի հայ համայնքի ակտիվիստները մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում, որտեղ հայկական խաչքար կա, սակուրայի ծառեր են տնկել՝ հայ ժողովրդի մեծ զավակ, համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին՝ տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։
Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ծառերի տնկման արարողությանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության կրոնի և ազգային հարցերով վարչության պետ Անդրեյ Յուրաշը, Ուկրաինայի հայերի միության, Կիևի հայկական համայնքի և երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ սփյուռքի ակտիվիստներ։