ԱՄՆ-ում մարիխուանա օգտագործած վարորդների թիվը գերազանցել է ալկոհոլ օգտագործածների թվին
ԱՄՆ-ում գնալով ավելանում է մարիխուանա օգտագործած վարորդների թիվը՝ գրում է Journal Of Drug Policy Analysis ամսագիրը։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ մի քանի նահանգներում օրինականացվեց մարիխուանան, նկատելիորեն աճեց մարիխուանա օգտագործած վարորդների թիվը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամերիկացիները մարիխուանայի ազդեցությամբ ղեկի մոտ անց են կացնում տարեկան 15 մլրդ ժամ։
Ստուգումների ժամանակ պարզվել է, որ վարորդների 13%-ը օգտագործում է մարիխուանա, իսկ ալկոհոլ օգտագործում են միայն 8%-ը։