Թուրքիայի ռեստորաններից մեկում արգելվում է սիրիացիների, իրանցիների և աֆղանստանցիների մուտքը
Թուրքիայում արագ սննդի ռեստորանի տերը իր հաստատության ցուցափեղկում ցուցանակ է կախել, որի համաձայն՝ արգելվում է սիրիացիների, իրանցիների և աֆղանստանցիների մուտքը։ Արգելանքը խախտելու դեպքում հնարավոր է՝ նրանք ծեծի ենթարկվեն՝ գրում է Diken-ը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրում է 3,5 մլն սիրիացի փախստական, այդ փաստը դժգոհություն է առաջացնում թուրք ազգաբնակչության շրջանում․ նրանց ճնշող մեծամասնությունը հայտարարում է, որ ցանկանում է, որ փախստականները լքեն Թուրքիան։
ԶԼՄ-ներում այս տեղեկատվության հրապարակումից հետո ռեստորանի տերը ձերբակալվել է իրավապահների կողմից։