Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում մայրն ու տատիկը սպանել են նորածին մանկանն ու թաղել նրան մոտակա գյուղերից մեկում
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում մայրն ու տատիկը սպանել են նորածին մանկանն ու թաղել նրան մոտակա գյուղերից մեկում, այս մասին գրում է minval.az կայքը:
Նշվում է, որ Սումգայիթի 22-ամյա բնակչուհի Սաբինա Իսմայիլովան ու նրա մայրը՝ Նիգյար Սալմանովան սպանել ու թաղել են երեխային տեղի Տագիև գյուղի գերեզմանատանը:
Իրավապահ մարմինները հաստատել են տեղեկատվությունը, հայտնի է, որ գործի առնչությամբ հետաքննություն է սկսված:
Երիտասարդ մոր նման քայլի դրդապատճառները առայժմ մնում են անհայտ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: