Դատարանը հրաժարվել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ գործը տրամադրել լրացուցիչ հետաքննությանը
Դատարանը հրաժարվել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ գործը տրամադրել լրացուցիչ հետաքննությանը: Ինչպես հայտնում է Ria.ru-ն, փաստաբանն ասել է. «Դատական հետաքննությունը գործնականում ավարտված է, հաջորդ նիստին կներկայացվեն փաստաթղթեր ըստ կողմերի ցանկության, դա ձեւական գործընթաց է: Հույս ունենք, որ նոյեմբերի 8-ով ամեն բան կավարտվի ու մենք վճիռ կունենանք»:
Նա հույս է հայտնել, որ վճիռը կլինի սթափ, մոտիվացված ու հիմնավորված: Փաստաբանը նաև հայտնել է, որ Ջիգարխանյանը առողջական պատճառներով կբացակայի:
Ըստ նախաքննության, Վիտալինան թաքնված տեսախցիկ է տեղադրել ամուսնու աշխատասենյակում, ինչից հետո տրամադրել է ողջ ինֆորմացիան հայտնի թոք-շոուներից մեկին:
Անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու այս փորձի համար հնարավոր է մինչև իսկ 2 տարվա ազատազրկում: Սակայն կինը չի ընդունում իր մեղավորությունը: