Վրաստանում ընտրությունների ցածր մասնակցության պատճառը երևի ընտրակաշառքի բացակայությունն էր
Մի քանի խոսք Վրաստանի ընտրությունների մասին։ Ամենաառաջին բանը ինչը ինձ զարմացրեց ընտրությունների ցածր մասնակցությունն էր։ 1250 ընտրող ունեցող իմ տեղամասում ընդամենը 531 ընտրող էր ներկայացել ընտրությանը։
Երևի գլխավոր պատճառն այն էր, որ ընտրակաշառք չկար։ Իսկ եթե ավելի լուրջ հանձնաժողովի անդամների ասելով ժողովուրդը այլեւս ոչ մեկին չի հավատում։
Ի սկզբանե պարզ էր, որ պայքարը հիմնականում ընթանալու է Վրաստանի երկու նախկին արտգործնախարարների' իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի և Միխայիլ Սաակաշվիլիի թիմակից Գրիգոլ Վաշաձեի միջև։
Էս պահին կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել 50%-ից ավելի ձայն և հետևաբար առաջին փուլում նախագահ չի ընտրվել ու կլինի երկրորդ փուլ։ Իսկ իմ տեղամասում ամեն ինչ էնքան մաքուր էր, որ հաղթեց ընդդիմադիր թեկնածու Վաշաձեն։ Նա հավաքեց 194 ձայն, իսկ Զուրաբիշվիլին' 178։
Արմեն Վարդանյան. ֆեյսբուք