Ձերբակալված ռուս միլիարդատերը դժգոհել է բանտում անընդհատ հնչող միևնույն երաժշտությունից
Ձերբակալված ռուս միլիարդատեր Զիյավուդին Մագոմեդովը բողոքել է ՔԿՀ-ում հնչող միատեսակ երաժշտությունից: Այս մասին կիրակի հայտնում է «Интерфакс»-ը:
Հանրային դիտորդական հանձնաժողովի քարտուղար Իվան Մելնիկովի խոսքով` միլիարդատիրոջը բողոքի պատճառն այն է. որ ՔԿՀ-ում անընդհատ միացված է ռադիոյի մեկ ալիք, որով միշտ հնչում են միևնույն երգերը:
Մելնիկովը նշել է, որ գործարարը այլ բողոքներ չունի: Միլիարդատեր Մագոմեդովին տարբեր պատճառներով արդեն 7-րդ անգամն են տեղափոխում մի խցից մյուսը: Այժմ նա գտնվում է մի վերանորոգված խցում և ուրախանում է, որ իր սենյակում ամեն ինչ կոկիկ է և հեռուստացույցը անխափան գործում է. այժմ նա կարող է հանգիստ հետևել UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մարտերին: