Թուրքիան գնդակոծել է սիրիացի քրդերի դիրքերը
Թուրք զինվորականները գնդակոծել են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերը, որոնք տեղակայված են Եփրատի արևելյան շրջանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հարվածի տակ է հայտնվել Սիրիայի հյուսիսային Զոր Մագար շրջանը: Աղբյուրի տվյալներով՝ թուրք զինվորականներն առաջին անգամ են հարձակում գործել Եփրատի արևելյան հատվածում:
Անկարան կարծում է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Սիրիայի հյուսիսային շրջաններում գործող քրդական ինքնապաշտպանական ուժերն ահաբեկչական կազմակերպություն է, որն առնչություն ունի Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ: