Թրամփը բացատրել է, թե ինչու չի ցանկացել բռնցքամարտի մենամարտ անցկացնել Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բռնցքամարտի մենամարտ անցկացներ, ապա իրեն չափազանց դաժան կհամարեին, հաղորդում է Ria novosti-ն:
«Ես հրաշալի հանդիպում են ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Մենք խոսել ենք ամեն ինչի մասին»,-ասել է Թրամփը Իլինոյսում ելույթի ժամանակ՝ մեկնաբանելով Հելսինկիում գագաթնաժողովը։
Միաժամանակ, նա նկատել է, որ ոմանք իրեն քննադատում են այն բանի համար, որ ինքը չափազանց «սիրալիր» է ՌԴ առաջնորդի հանդեպ․ «Եթե ես գնայի եւ մենամարտ սկսեի, նրանք կասեին․ «Նա շատ դաժան է, դա սարսափելի է»»,-հավելել է Թրամփը։
Միակ երկկողմ բանակցությունները Պուտինի եւ Թրամփի միջեւ տեղի են ունեցել հուլիսին Հելսինկիում: Մինչ այդ, նրանք հանդիպել էին միջազգային համաժողովներում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին Համբուրգում 2017 թվականի հուլիսին եւ ԱԽՏԽ-ի գագաթնաժողովին Դանանգում նույն տարվա նոյեմբերին։
Երկու երկրների ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 11-ին Փարիզում: