Բրիտանացի գեղանկարիչը 5 հազար մարդու արյունից ինստալացիա կստեղծի
Բրիտանացի գեղանկարիչ և քանդակագործ Մարկ Քուինը իր «Ոդիսևս» նախագծում, որը կներկայացվի 2019թ․ սեպտեմբերին Նյու Յորքի հանրային գրադարանի շենքի դիմաց, նվիրել է համընդհանուր միգրացիոն ճգնաժամին՝ գրում է vokrugsveta.ua-ը։
Գեղանկարիչը ծրագրում է 30 մլն դոլար նվիրատվություն հավաքել բարեգործական կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են ներգաղթյլներին օգնություն տրամադրելու և սոցիալականացնելու աշխատանքներով։
Նախագծի մտահղացումը եղել է 3 տարի առաջ․ 5 000 մարդկանց արյուն պիտի հավաքվի դոնորային կետերի միջոցով, սառեցվի երկու մեծ անոթների մեջ և ցուցադրվի հանրությանը։ Անոթներից մեկում կլինի փախստականների արյունը, իսկ մյուսում՝ հայտնիների՝ ներառյալ Քեյթ Մոսի, Ջուդ Լոուի և Փոլ Մակքարթնիի արյունը։
Անոթները կտեղադրվեն հատուկ թափանցիկ ցուցասրահում, որի նախագծի հեղինակը հայտնի ճարտարապետ Նորման Ֆոսթերն է։