Մակրոնն ու Մերկելը Խաշոգջիի սպանությունից հետո ԵՄ-ի համակարգված դիրքորոշման մասին են արտահայտվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարեւոր են համարում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության կապակցությամբ եվրոպական երկրների համակարգված դիրքորոշում մշակելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին (AFP):
Գործակալությունը, Ելիսեյան պալատին վկայակոչելով, հաղորդում է, որ երկու երկրների ղեկավարները համաձայնել են ապագայում «եվրոպական մակարդակով համաձայնեցված դիրքորոշում ունենալ (Խաշոգջիի սպանության հետ կապված Սաուդյան Արաբիայի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ):
Մակրոնն ու Մերկելը Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հետ միասին շաբաթ մասնակցում են Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ գագաթաժողովին: