Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Վաշինգտոն կատարելիք այցի մասին հարցին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տվյալ պահին Վլադիմիր Պուտինի՝ Վաշինգտոն կատարելիք այցի մասին հստակ պայմանավորվածություններ չկան: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
«Այցի մասին դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Նախօրեին ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Թբիլիսի կատարած այցի շրջանակներում հայտնել էր, որ ՌԴ ղեկավարին հրավիրում են այցելել Միացյալ Նահանգների մայրաքաղաք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 11-ին՝ Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: