Սթիվեն Սիգալը ռուսական նոր ընկերության ղեկավար է դարձել
Դերասան Սթիվեն Սիգալը գլխավորել է «Սթիվեն Սիգալ գրուպ» ընկերությունը: Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, այս մասին հետևում է ՌԴ Դաշնային հարկային ծառայության տվյալներից:
Որպես ընկերության հիմնադիրներ նշվում են Իվան Ժուկովի, Մաքսիմ Յուրովի և Շամիլ Համիդուլինի անունները: Փաստաթղթերի համաձայն՝ «Սթիվեն Սիգալ գրուպն» գործունեություն է ծավալում կատարողական արվեստի և գեղարվեստական ստեղծագործությունների ոլորտում: Գործունեության տեսակների շարքում նշվում են նաև «կրթությունը սպորտի և հանգստի ոլորտում», ինչպես նաև «համերգասրահների գործունեությունը»: Ընկերության կանոնադրական կապիտալը 10 000 ռուբլի է:
Երկու տարի առաջ Սիգալը դարձել է «Ռուսական տոնավաճառներ» (Русские ярмарки) ռուսական ընկերության համասեփականատերը: