Աճուրդի կհանվի «Մոսկվիչ» ավտոմեքենայի պետհամարանիշը, որում վթարի է ենթարկվել Վիկտոր Ցոյը
«Մոսկվիչ» ավտոմեքենայի պետհամարանիշը, որում վթարի է ենթարկվել լեգենդար երաժիշտ Վիկտոր Ցոյը, աճուրդի կհանվի նոյեմբերի 15-ին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Լիտֆոնդ» աճուրդի տան ղեկավարը՝ նշելով, որ նախնական արժեքը գնահատվում է 2 մլն ռուբլի: Նրա խոսքով՝ աճուրդի տանն է փոխանցվել նաև երաժշտի մահվան վկայականը:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ աճուրդով վաճառվել է Ցոյի խորհրդային անձնագիրը, հեռախոսահամարների նոթատետրը, ինչպես նաև երկու երգի ձեռագրեր, որոնք հայտնաբերվել էին երաժշտի մահից հետո նրա ընկերների տանը: