Լավրովն ու Չավուշօղլուն Ստամբուլում քննարկել են Սիրիայում գործողությունների համակարգմանն ուղղված միջոցները
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում քննարկել են Սիրիայում գործողությունների համակարգմանն ուղղված միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իդլիբի դեէսկալացիոն գոտու հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունը:
«Քննարկվել են Սիրիայում իրականացվող գործողությունների համակարգման ջանքերին ուղղված քայլերը, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարին և փախստականների՝ հայրական տներ վերադարձին առնչվող հարցերը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նախարարների միջև բանակցություններն անցկացվել են Ստամբուլում Սիրիայի հարցով անցկացվող քառակողմ հանդիպումների շրջանակներում, որոնց մասնակցում են ՌԴ, Թուրքիայի, Ֆրանսիայի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը: