Սաուդյան Արաբիան սպանված ընդդիմադիր լրագրողի գործով 18 կասկածյալներին չի արտահանձնի Թուրքիային
Սաուդյան Արաբիան The Washington Post թերթի սպանված ընդդիմադիր լրագրողի գործով 18 կասկածյալներին չի արտահանձնի Թուրքիային: Այս հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ Ջուբեյրը:
Նախարարը կարծում է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո սպանված լրագրող Ջամալ Խաշըգջիի գործով կասկածյալները պետք է անցնեն նախաքննական գործընթացը ու հարկ եղած դեպքում իրենց պատիժը կրեն Սաուդյան Արաբիայում:
Նախարարը նաև կոչ է արել զինվել համբերությամբ և հետևել հետաքննության ընթացքին, քանի որ ամեն օր սպանության հետ կապված նոր մանրամասներ են բացահայտվում: