Ու սա արձանագրվել է հոկտեմբերի 27-ի օրը. Ստյոպա Սաֆարյանը՝ կառավարության շենքում գրանցված միջադեպի մասին
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքացի է փորձել նռնակով մտնել կառավարության շենք։ Չգիտեմ, թե ինչ է ցանկացել անել կամ ինչից դրդված է արել: Բայց դա արդեն երկրորդական էլ է։ Այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանում քաղաքական մշակույթը (հարցեր բարձրացնելու, լուծելու մոտեցումը) ավելի ու ավելի շատ է ձեռք բերում մերձավորարևելյան գծեր։ Ու դա ավելի է շատանալու, եթե շարունակենք արդարացնել ուժը և բռնության բոլոր ձևերը։ Ու սա արձանագրվել է հոկտեմբերի 27-ի օրը»։