Միջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ. վարչապետի խորհրդական
Միջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձին։
«ՀՀ կառավարության շենքն անվտանգ է, միջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ, որևէ մեկին վտանգ չի սպառնացել և շնորհակալ եմ անվտանգության աշխատողներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար»,– գրել է Բաղդասարյանը։