Ադրբեջանում ձերբակալվել է Realliq.info կայքի գլխավոր խմբագիրը
Ադրբեջանի հասարակական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Realliq.info կայքի գլխավոր խմբագիր Իքրամ Ռահիմովին, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Տարածված մամուլի հաղորդագրության մեջ իրավապահ կառույցի ներկայացուցիչները հայտնել են, որ բազմաթիվ բողոքներ են ստացել քաղաքացի Ռահիմովի հետ կապված, մասնավորապես՝ տարբեր անձանցից իրենց մասին որոշակի տեղեկատվություն չհրապարակելու դիմաց դրամաշորթությունների կատարման, սպառնալիքների ու անձնական տեղեկությունների անօրինական հայթայթման գործողությունների հետ կապված:
Նշվում է, որ դատարանի որոշմամբ գործի առնչությամբ օպերատիվ գործողություններ են սկսվել Ռահիմովի ու նրան մոտ կանգնած մի քանի անձի նկատմամբ: Այժմ կայքի գխլավոր խմբագիրը ձերբակալված է: